Logo

Արթուր Սերոբյան. «Ինչքան էլ նեղվածություն ունենամ, միշտ հավաքականի տղաների կողքին եմ»

17:32 / 22.03.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի և Տիրասպոլի «Շերիֆի» վինգեր Արթուր Սերոբյանը Վրաստանի թիմի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումից առաջ՝ նախախաղային ասուլիսին պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:

«Վրաստանի հավաքականի երկրպագուները շատ էին Երևանում, կարծում եմ` վաղն այստեղ շատ կլինեն մեր երկրպագուները և կաջակցեն մեզ:

Առաջին խաղում բացակայում էի հայտացուցակից. դա մարզչի որոշումն էր: Ինձ համար ամենակարևորը հավաքականի ճամբարում լինելն ու մեր արդյունքներն են: Ինչքան էլ նեղվածություն ունենամ, միշտ հավաքականի տղաների կողքին եմ:

Ձախ եզրում խաղալու փորձ ևս ունեմ: Աջից խաղալն ավելի հարմար է, բայց մարզիչը կորոշի, թե որ դիրքում կխաղամ:

Կարծում եմ` Վրաստանի դեմ առաջին խաղից հետո Հայաստանի հավաքականը վերականգնվել է: Ամեն ինչ անցյալում է: Պատրաստվում ենք պատասխան խաղին:

Չեմ ցանկանում մեկնաբանել Ռանոսի հետ կապված իրավիճակը»,- ասաց Սերոբյանը:

Դիմակայության առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը պարտվել է 0-3 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում», կմեկնարկի ժամը 18:00-ին, կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Դիմակայության հաղթողը կնվաճի B դիվիզիոնի ուղեգիր:

Ջոն վան'տ Սխիպ. «Ժամանակ է պետք, որպեսզի Հայաստանի հավաքականն առաջընթաց գրանցի»

Վան'տ Սխիպ. «Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականից»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա