Logo

Արթուր Սերոբյանը կարիերան կշարունակի Մոլդովայում

20:22 / 14.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» վինգեր Արթուր Սերոբյանը տեղափոխվել է Տիրասպոլի «Շերիֆ», հայտնում է մոլդովական ակումբի պաշտոնական կայքը։

Ավելի վաղ Fast Media-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը սոցցանցերում գրել էր, որ «Շերիֆը» 1 տարով վարձակալելու է 21-ամյա ֆուտբոլիստին։ Գործարքում ներառված է նաև տրանսֆերի գնման իրավունք։

Սերոբյանն ընթացիկ մրցաշրջանի 19 խաղում խփել է 5 գոլ, կատարել 6 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ