Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը ճանաչվել է Տիրասպոլի «Շերիֆի» ապրիլի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
21-ամյա եզրայինը նախորդ ամիս 5 խաղում 1 գոլ է խփել և կատարել 3 ասիստ։
Սերոբյանը վարձավճարով մոլդովական ակումբ է տեղափոխվել այս տարվա փետրվարին։