Logo

Արթուր Սերոբյանը «Շերիֆի» հետ առաջին տիտղոսը նվաճեց

22:42 / 24.05.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը Տիրասպոլի «Շերիֆի» հետ նվաճեց Մոլդովայի գավաթը:

Եզրափակիչում «Շերիֆը» 2-1 հաշվով հաղթեց «Միլսամիին»: Տիրասպոլի թիմից դուբլ գրանցեց նիգերիացի հարձակվող Ռաշեդ Ականբին: 21-ամյա Սերոբյանը մասնակցեց ամբողջ խաղին:

Հիշեցնենք, որ Մոլդովայի առաջնությունում «Շերիֆը» մեկ միավորով չեմպիոնությունը զիջել էր «Միլսամիին»:

Մոլդովայի գավաթ, եզրափակիչ

«Միլսամի» - «Շերիֆ»` 1-2

Միշել Ստեֆեն, 90 - Ռաշեդ Ականբի, 85, 90+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ