Logo

Արթուր Ոսկանյան. «Հարմար խումբ է՝ մյուս խմբերի համեմատ»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 07.12.2020Հայկական ֆուտբոլ
Artur Voskanyan - Արթուր Ոսկանյան. «Հարմար խումբ է՝ մյուս խմբերի համեմատ»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:21

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կայացել է ԱԱ-2022-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը ելույթ կունենա J խմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականները:

Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն անդրադարձել է վիճակահանության արդյունքներին:

«Հարմար խումբ է՝ մյուս խմբերի համեմատ: Իհարկե, շատ բարդ է Գերմանիայի հավաքականի դեմ խաղալը, քանի որ նրանք մեքենայի նման են: Նույնիսկ Իսպանիայի հավաքականից կրած պարտության ժամանակ Գերմանիայի հավաքականը վատ ելույթ չէր ունենում:

Ռումինիայի մասին կարող եմ ասել, որ շատ լավ երիտասարդական հավաքական ունի, որը կարող է ներգրավվել հիմնական հավաքականում:

Իսլանդիան միշտ լավ, պաշտպանողական, իրենց ֆուտբոլն է խաղում: Կարծում եմ՝ ամենաբարդն Իսլանդիան է, քանի որ նրանք սառնասիրտ են, ու նրանց հունից հանելը դժվար է»,- ասել է Արթուր Ոսկանյանը:

Նշենք, որ այս պահին VNews-ի լրագրողներ Ռոբերտ Գասպարյանն ու Արման Աբելյանը մեր ընտրանու նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանի ու Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ ուղիղ եթերում քննարկում են Հայաստանի հավաքականի մրցակիցներին:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ