Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 3-րդ տուրում Վլադիկավկազի «Ալանիան» ընդունել է Կրասնոյարսկի «Ենիսեյին»: Հանդիպման 9-րդ րոպեին «Ալանիայի» կազմում հաշիվը բացել է հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանը: 23-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանը 2-րդ գոլն է խփել իր նոր թիմի կազմում:
«Ռոդինայի» դեմ ՖԱԼ-ի 2-րդ տուրի խաղում (3-1) Գալոյանը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
«Ալանիան» «Ենիսեյի» դեմ խաղում 14-րդ րոպեին գնդակ է ընդունել: Հանդիպման 46-րդ րոպեին «Ենիսեյի» կազմում փոխարինման է դուրս եկել հայ կիսապաշտպան Արթուր Առուստամյանը: Գալոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով:
«Ալանիան» և «Ենիսեյը» 5-ական միավորով բաժանում են 5-6-րդ տեղերը:


