Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 2-րդ տուրում Վլադիկազվազի «Ալանիան» 3։1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել Մոսկվայի «Ռոդինայի» նկատմամբ:
Հյուրերի հարձակողական ոճի կիսապաշտպան Արթուր Գալոյանն անսովոր գոլի հեղինակ է դարձել։ 77-րդ րոպեին մրցակցի դարպասապահը փորձել է հեռացնել գնդակը, որը դիպել է 23-ամյա Գալոյանի դեմքին ու հայտնվել դարպասում: Հայ ֆուտբոլիստն ամբողջական հանդիպում է անցկացրել:
Հիշեցնենք, որ Արթուր Գալոյանը Վլադիկավկազի «Ալանիա» է տեղափոխվել Մոսկվայի «Վելեսից»: Transfrmarkt-ը գործարքի գնահատում է 430 հազար եվրո:


