Եզրային հարձակվող Արտյոմ Ավանեսյանը հեռացել է «Արարատ-Արմենիայից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
24-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվել է, կողմերը որոշել են չստորագրել նոր համաձայնագիր:
Ավանեսյանը 2018 թվականի հուլիսից էր հանդես գալիս «Արարատ-Արմենիայի» կազմում, անցկացրել է 119 հանդիպում, դարձել 13 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ «Արարատ-Արմենիայից» հեռացել էին նաև Մոհամեդ Յատարան, Լեո Սիլվան, Նիկոլայ Կիպիանին, Ադրիանո Կաստանյերան, Պետրոս Ավետիսյանը, Դավիթ Տերտերյանը և Ալեմաոն:
Ֆոտո՝ «Արարատ-Արմենիա»