Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում երեք հանդիպում անցկացրած Արտյոմ Ավանեսյանը տեղափոխվել է «Նոա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
24-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու «18» համարի մարզաշապիկով։
Ավանեսյանի նախորդ ակումբն «Արարատ-Արմենիան» էր, որի կազմում 119 խաղում խփել է 13 գոլ ու կատարել 18 գոլային փոխանցում։ Նա խաղացել է նաև «Փյունիկի» ու Մոսկվայի «Արարատի» կազմում։ Վինգերը Մոսկվայի ԲԿՄԱ-ի մանկապատանեկան դպրոցի սան է։