Logo

Արտյոմ Մաքսիմենկոն՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստ

12:11 / 02.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ռուսական «Ուրալի» եզրային հարձակվող Արտյոմ Մաքսիմենկոն տեղափոխվել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտու», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պայմանագրի մանրամասները դեռ չեն հաղորդվում:

25-ամյա ռուս հարձակվողը խաղացել է նաև Վոլգոգրադի «Ռոտորում», «Բալթիկայում», «Վելեսում», «Նիժնի Նովգորոդում», «Զենիթ-2»-ում և այլ ակումբներում:

Իր ամբողջ կարիերայի ընթացքում Մաքսիմենկոն մասնակցել է 159 հանդիպման, դարձել 48 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 300 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ