Logo

Արտյոմ Սիմոնյանի գեղեցիկ գոլը

17:41 / 11.02.2024Ֆուտբոլ
null

Հայ կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի Առաջին լիգան ներկայացնող «ԲՄԱ-Խաբարովսկի» կազմում:

Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի հերթական ընկերական խաղում Սիմոնյանն ընթացքից կատարած հարվածով գրավել է Ռուսաստանի Առաջին լիգան ներկայացնող «Ալանիայի» դարպասը՝ բացելով հաշիվը: «ԲՄԱ-Խաբարովսկը» հաղթել է 2-1:

Հիշեցնենք, որ 28-ամյա Սիմոնյանը նախորդ տարվա փետրվարից է խաղում «ԲՄԱ-Խաբարովսկում»:

Ընկերական հանդիպում

«ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան) - «Ալանիա» (Ռուսաստան)՝ 2-1

Արտյոմ Սիմոնյան, 45+1, Անդրեյ Նիկիտին, 57 - Բատրազ Խադարցև, 75

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ