Հայաստանի ներկայացուցիչ Արուսյակ Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող հրաձգության աշխարհի առաջնությունում:
Վազող թիրախ, խառը վազք 10մ, 20+20 կրակոց մրցաձևի մեծահասակների պայքարում հայ մարզուհին խոցել է 367 միավոր:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 366 միավորով զբաղեցրել է 4-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից Գոռ Խաչատրյանը նվաճել էր երիտասարդների աշխարհի չեմպիոն տիտղոսը, Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանն ու Լիլիթ Մկրտչյանն արժանացել էին բրոնզե մեդալի, համապատասխանաբար, երիտասարդների և մեծահասակների պայքարում:


