Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող արագ և կայծակնային շախմատի Grand Chess Tour մրցաշարում դարձավ հաղթող:
Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը անհասանելի դարձավ մրցակիցների համար: 16-րդ տուրում Արոնյանը միավորը կիսեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Արոնյանն այս մրցաշարում հաղթելու համար կստանա 40 հազար դոլար:


