Logo

Արոնյանը Կառլսենին հաղթելուց հետո պարտության մատնեց նաև Նակամուրային և կիսաեզրափակիչում է

15:27 / 18.07.2025Շախմատ
null

Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam Tour մրցաշարի քառորդ եզրափակիչում ԱՄՆ ներկայացուցիչ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2,5-1,5 հաշվով հաղթել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Հիկարու Նակամուրային և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Եզրափակիչի ուղեգիրն Արոնյանը կխաղարկի հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգայսիի հետ: 

Մյուս կիսաեզրափակիչում զույգ են կազմել Ֆաբիանո Կարուանան ու Հանս Մոկե Նիմանը:

Կիսաեզրափակիչները կկայանան հուլիսի 18-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին:

Հիշեցնենք, որ թայ-բրեյքում Լևոն Արոնյանը հաղթել էր ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կառլսենին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ