Մադրիդի «Ռեալի» նորեկ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին երկու խաղահամար է առաջարկվել, հայտնում է As-ը։
«Արքայական ակումբում» անգլիացի ֆուտբոլիստը կարող է ընտրել «17», կամ «18» համարը։ Դրանցով այժմ հանդես են գալիս համապատասխանաբար Լուկաս Վասկեսն ու Խեսուս Վալյեխոն, որոնք հեռանալու են մադրիդյան գրանդից։
Երկու ֆուտբոլիստներն էլ «Ռեալից» կհեռանան աշխարհի ակումբային առաջնությունից հետո, և դեռևս պարզ չէ, թե Ալեքսանդր-Առնոլդը ո՛ր համարի մարզաշապիկով հանդես կգա մրցաշարում։
Իսպանիայի Լա լիգայում 26-ամյա ֆուտբոլիստը, միանշանակ, չի կարող հանդես գալ հարազատ «66» համարով։ Առաջնությունը պարտադրում է, որ խաղացողներն ընտրեն 1-ից մինչև 25 համարները։
Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հունիսի 1-ից պաշտոնապես կդառնա «Ռեալի» ֆուտբոլիստ։ Կողմերը 6 տարվա պայմանագիր կկնքեն, իսկ «Լոս Բլանկոսը» նրա վաղաժամ տեղափոխության համար «Լիվերպուլին» կվճարի 10 միլիոն եվրո։