Logo

AS. Ալոնսոն` Ալգուասիլին փոխարինելու թեկնածուների թվում

23:31 / 24.04.2025Ֆուտբոլ
null

Բասկյան «Ռեալ Սոսյեդադի» սպորտային տնօրինությունը քննարկում է թիմի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլին փոխարինելու տարբերակները, հաղորդում է AS-ը:

Ալգուասիլը 6,5 տարի թիմը գլխավորելուց հետո հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իսպանական ակումբից:

Ալգուասիլին փոխարինելու գլխավոր թեկնածուն Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Չաբի Ալոնսոն է, որը նախկինում մարզել է բասկյան ակումբի երիտասարդական թիմը: Ալոնսոն ակումբի տնօրեն Ջոկին Ապերրիբայի երազանքի թեկնածուն է: Այնուամենայնիվ, բարդ կլինի Ալոնսոյին ակումբ բերելը, քանի որ նրան կարող է առաջարկով դիմել նաև Մադրիդի «Ռեալը»:

Բասկյան թիմի գլխավոր մարզչի թեկնածուների թվում են նաև «Ժիրոնան» մարզող Միչել Սանչեսը և Սերխիո Ֆրանցիսկոն, որը գլխավորում է «Ռեալ Սոսյեդադի» երկրորդ թիմը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ