Logo

AS. Անգլիական ևս մեկ ակումբ ցանկանում է ձեռք բերել Ռոդրիգոյին

11:32 / 23.07.2025Ֆուտբոլ
null

«Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Ռոդրիգոյին, հաղորդում է իսպանական AS-ը:

Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկին 2025/26 մրցաշրջանից առաջ խոստացել են բարձրակարգ տրանսֆերներ, որոնցից մեկը, ըստ աղբյուրի, Ռոդրիգոյին թիմ հրավիրելու տարբերակն է:

Ակումբի խորհրդի նախագահ Դենիել Լևին ակնկալում է նվազեցնել բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ լավ հարաբերություններ ունի իսպանական գրանդի ղեկավարության հետ։ «Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել Ռոդրիգոյին 90 միլիոն եվրոյից պակաս գնով։

Անգլիայում Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը», իսկ Անգլիայի սահմաններից դուրս՝ «Բավարիան»: Այս պահին, սակայն, թիմերից և ոչ մեկը Ռոդրիգոյի համար պաշտոնական առաջարկ չի արել «Ռեալին»։

2024/25 մրցաշրջանում «Ռեալի» հարձակվողը մասնակցել է 54 խաղի, որոնցում խփել է 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ու ակումբի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ի համաձայն՝ բրազիլացու տրանսֆերային արժեքը 90 միլիոն եվրո է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ