Logo

As. «Բարսան» որոշել է հետաձգել «Կամպ Նոու» վերադարձը

15:57 / 18.10.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» տնային հանդիպումները կշարունակի անցկացնել Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում, գրում է As-ը։

Բարսելոնայի քաղաքային խորհուրդը թույլ է տվել «Բլաուգրանային» «Կամպ Նոուում» ընդունել 27 հազար հանդիսական, բայց կատալոնական ակումբը որոշել է հետաձգել վերադարձը հարազատ ստադիոն։

«Բարսելոնան» կսպասի քաղաքային խորհրդի` «Կամպ Նոու» ստադիոնում 47 հազար հանդիսական ընդունելու թույլտվությանը։ Դրանից հետո ակումբը կկարողանա Չեմպիոնների լիգայի տնային հանդիպումները նույնպես անցկացնել «Կամպ Նոուում»։

Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ