Logo

AS. Հալանդն ասել է, որ կխաղա Իսպանիայում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 02.01.2022Լուրեր
Erling Braut Haaland

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը հայտնել է, որ կխաղա Իսպանիայում՝ գրում է AS-ը:

«Ես կխաղամ Իսպանիայում»,- իսպանական աղբյուրը մեջբերում է նորվեգացու խոսքը՝ ընդգծելով, որ երիտասարդ հարձակվողն այս նախադասությունն ասել է իսպանական Մարբելյայում՝ երկրպագուների հետ հանդիպման ժամանակ:

Նշենք, որ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան ավելի վաղ բացահայտել է, որ նորվեգացին տուն ունի Իսպանիայում:

Հալանդի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Բարսելոնան»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա