Logo

AS. Իսպանիան ու Արգենտինան պաշտոնապես պայմանավորվել են Ֆինալիսիմայի անցկացման ժամկետի վերաբերյալ

10:23 / 19.07.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան և Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան պաշտոնապես պայմանավորվել են ազգային հավաքականների միջև կայանալիք Ֆինալիսիման 2026 թվականի մարտի վերջին անցկացնելու վերաբերյալ, հայտնում է AS-ը:

Ֆինալիսիման, որին մասնակցում են Եվրոպայի գործող չեմպիոնն ու Ամերիկայի գործող գավաթակիրը, ավելի կոնկրետ կանցկացվի մարտի 26-31-ը: Հստակ ժամանակացույցը կհաստատվի շուտով:

Ամսաթիվը որոշվելուց հետո մնում է որոշել, թե որ մարզադաշտում կանցկացվի խաղը։ Լոնդոնը կրկին առաջարկել է հյուրընկալել հանդիպումը, սակայն շատ գրավիչ առաջարկներ կան և՛ Կատարից, և՛ Սաուդյան Արաբիայից:

Ֆինալիսիման առաջին ու դեռևս վերջին անգամ անցկացվել է 2022 թվականին: Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում Արգենտինայի հավաքականը 3 անպատասխան գնդակ է ուղարկել Իտալիայի ազգային թիմի դարպասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ