Logo

As. Մբապեն կմասնակցի «Բարսելոնայի» դեմ գավաթային եզրափակիչին

23:23 / 18.04.2025• Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչին, հաղորդում է As-ը:

Ֆրանսիացին աջ կոճի վնասվածք է ստացել Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան մրցավեճում (1-2), ինչի պատճառով փոխարինվել է երկրորդ խաղակեսում:

Գավաթային եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 27-ին: Մինչև այդ «Արքայական ակումբը» Լա լիգայում երկու խաղ կանցկացնի: Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ ապրիլի 20-ին նշանակված խաղը Մբապեն բաց կթողնի որակազրկման պատճառով: Դրանից երեք օր անց էլ «Ռեալը» հյուր կգնա «Խետաֆեին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ