Logo

AS. «Ռեալի» հայտնվելը տագնապի ազդանշաններ է ուղարկում «Մանչեսթեր Սիթիին»

18:56 / 09.08.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի ապագան բաց է, ավելի բաց, քան երբևէ, գրում է իսպանական AS-ը:

«Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը, որը կրկին վնասվածք է ստացել, դեռ չի որոշել՝ ո՛ր ուղղությամբ է գնալու: Նա գիտի, որ շուտով անգլիական ակումբից երկու տարով պայմանագրի ժամկետը երկարաձգելու շահավետ առաջարկ է ստանալու, բայց ոչ միայն որոշում չի կայացրել, այլև չի էլ շտապում այդ հարցում:

Մադրիդի «Ռեալի» հայտնվելն էլ Իսպանիայի ազգային հավաքականի ավագի տրանսֆերային պայքարում տագնապի ազդանշան է ուղարկում մանկունիական գրանդին: Ռոդրին ծնունդով Մադրիդից է, Չաբի Ալոնսոյի ու ակումբի ամենասիրելի խաղացողներից: Տրանսֆերային շուկայում այդ մակարդակի խաղացողի այլընտրանքի բացակայությունն իսպանական գրանդին ստիպել է ուշադրությունը սևեռել «Լա Ռոխայի» ու «Մանչեսթեր Սիթիի» աստղի ուղղությամբ: 

Այն, ինչը «Մանչեսթեր Սիթիի» համար մի քանի ամիս առաջ անհնար էր թվում՝ Ռոդրիի հեռանալը, սկսում է իրական սպառնալիք դառնալ: 

«Մանչեսթեր Սիթիի» ծրագիրը հստակ է՝ հնարավորինս շուտ նոր պայմանագրի հարցում համաձայնության գալ Ռոդրիի հետ՝ հավանական բարդություններից ու խնդիրներից խուսափելու համար:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ