Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) վերահսկողության, կարգապահական և էթիկայի մարմինը կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին որակազրկել է մեկ խաղով, հաղորդում է AS-ը։
Գերմանացի մասնագետը նաև տուգանվել է 20,000 եվրոյով «Ինտերի» դեմ մայիսի 6-ին Միլանում կայացած Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղից հետո «վարքագծի հիմնական սկզբունքները խախտելու և պարկեշտության չափանիշները չպահպանելու համար»։
Այսպիսով՝ Իսպանիայի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի Լիգայի փուլի առաջին խաղը կանցկացնի առանց Ֆլիկի: Գերմանացու օգնական Մարկուս Սորգը ևս տուգանվել է:
Դրանից բացի, հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և վինգեր Լամին Յամալը տուգանվել են 5000 եվրոյով «դոպինգային վերահսկողության պաշտոնական ներկայացուցչի հրահանգները չկատարելու և դոպինգային վերահսկողության գոտի ժամանակին չներկայանալու համար»։
ՈՒԵՖԱ-ն նաև 5250 եվրոյով տուգանել է «Բարսելոնային» երկրպագուների կողմից խաղադաշտ օտար առարկաներ նետելու և 2500 եվրոյով՝ դյուրավառ նյութեր օգտագործելու համար:


