Մադրիդի «Ռեալի» նախկին վինգեր Մարկո Ասենսիոն ֆրանսիական ՊՍԺ-ից տեղափոխվել է թուրքական «Ֆեներբահչե», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ստամբուլը ներկայացնող ակումբը 29-ամյա իսպանացու տրանսֆերի համար վճարել է 7,50 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր:
Ասենսիոն նոր թիմում հանդես կգա «21» համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ իսպանացին 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել էր անգլիական «Ասթոն Վիլայում»:


