ՊՍԺ-ի վինգեր Մարկո Ասենսիոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է RMC Sport-ը։
Իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ասթոն Վիլան»։ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը ցանկանում է ամրապնդել հարձակման եզրերը։ «Վիլան» Ասենսիոյին դիտարկում է նաև` որպես ակումբի հարձակվող Ջոն Դյուրանին փոխարինողի։ Կոլումբացին հայտնվել է գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում, այդ թվում` «Պարի Սեն-Ժերմենի»։
Ասենսիոն նույնպես կողմ է ՊՍԺ-ից հեռանալու տարբերակին, քանի որ կորցրել է տեղն ակումբի մեկնարկային կազմում։ 28-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի չեմպիոնի վերջին 7 խաղերից 6-ում մնացել է պահեստայինների նստարանին։
Ասենսիոն փարիզյան ակումբ է տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 46 խաղում խփել է 7 գոլ, կատարել 11 ասիստ։