Logo

Աշիկ Անդրեյանը ձյուդոյի ԱԱ-ի ուղեգիր է նվաճել

18:31 / 17.05.2025Ձյուդո
null

Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հունիսի 13-19-ը կայանալիք ձյուդոյի աշխարհի առաջնությունում:

Աշիկ Անդրեյանը (60 կգ) իր քաշային կարգում վարկանիշով այժմ 71-րդն է և նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր: Տարվա գլխավոր ստուգատեսին կարող են մասնակցել յուրաքանչյուր քաշային կարգի դասակարգման թոփ-100-ում տեղ գտած ձյուդոիստները:

21-ամյա Անդրեյանի կարիերայում սա կլինի աշխարհի առաջին առաջնությունը:

Հիշեցնենք, որ Անդրեյանը Եվրոպայի 2025թ. առաջնությունում գրավել էր 5-րդ տեղը: Նա հենց այդ ստուգատեսում է կարևոր վարկանիշային միավորներ վաստակել և բարելավել դիրքը դասակարգման ցուցակում:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ