Logo

Աշխարհի 2022թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը VNews-ի ուղիղ եթերում

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 03.12.2020Հայկական ֆուտբոլ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:21

-

-

VNews-ը միանգամից մի քանի անակնկալ ունի իր ընթերցողների համար:

Դեկտեմբերի 7-ին կայանալիք աշխարհի 2022թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանության ընթացքին կարող եք հետևել մեզ հետ միասին:

Հայաստանի հավաքականը վերջին շրջանի հաջող ելույթները ու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կատարած փայլուն աշխատանքը հույս են ներշնչում, որ վերջապես կկատարվի բոլորիս վաղեմի երազանքը՝ կտեսնենք հավաքականին խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլում:

Դեկտեմբերի 7-ին 21:00-ից VNews-ի լրագրողներ Ռոբերտ Գասպարյանն ու Արման Աբելյանը մեր ընտրանու նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանի ու Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ ուղիղ եթերում կհետևեն վիճակահանությանը, կքննարկեն մրցակիցներին, կխոսեն մեր թիմի շանսերի մասին:

Ֆուտոբոլասերներին սպասվում են նաև հավաքականի մարզաշապիկների խաղարկություններ ու այլ անակնկալներ:

Ձեզ մնում է միայն բաժանորդագրվել Vivaro News-ի յութուբյան ալիքին ու լինել ակտիվ:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ