Աշխարհի 204-րդ ռակետ Վալանտեն Վաշրոն նվաճեց Շանհայի «Մասթերսի» տիտղոսը:
Եզրափակիչում Մոնակոն ներկայացնող թենիսիստը 4-6, 6-3, 6-3 հաշվով կամային հաղթանակի հասավ աշխարհի 54-րդ ռակետ Արտուր Ռինդերկնեշի դեմ պայքարում: Վաշրոն ֆրանսիացուն հաղթեց 2 ժամ 14 րոպեում:
Threading the needle 🪡@arthurrinder | @SH_RolexMasters | #RolexShanghaiMasters pic.twitter.com/FNwZ0dHLIC
— ATP Tour (@atptour) October 12, 2025
Վալենտեն Վաշրոն հաղթեց կարիերայում առաջին տիտղոսը: Նա կստանա 1,12 միլիոն դոլար մրցանակային գումար:
Մրցախաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ով:
ATP-ի «Մասթերս» շարքի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


