Logo

Աշխարհի 32-րդ ռակետը դարձավ «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի հաղթող

19:17 / 13.07.2024Թենիս
null

Չեխ թենիսիստուհի Բարբորա Կրեյչիկովան դարձավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի հաղթող:

Աշխարհի 32-րդ ռակետը եզրափակիչում երեք սեթում 6-2, 2-6, 6-4 հաշվով հաղթեց աշխարհի 7-րդ ռակետ, իտալուհի Յասմին Պաոլինիին: Մրցախաղը տևեց 1 ժամ 56 րոպե:

Կրեյչիկովայի համար «Մեծ սաղավարտի» երկրորդ տիտղոսն է, 2021 թվականին հաղթել էր նաև «Ռոլան Գարոսում»:

Ի դեպ, Պաոլինին «Մեծ սաղավարտի» երկրորդ մրցաշարն անընդմեջ պարտվեց եզրափակիչում, «Ռոլան Գարոսի» վճռորոշ մրցախաղում էլ պարտվել էր աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ