WTA դասակարգման աղյուսակի 5-րդ ռակետ Ջեսիկա Պեգուլան չի մասնակցի Ֆրանսիայի բաց առաջնությանը` «Ռոլան Գարոսին»։
Այդ մասին ամերիկացի թենիսիստուհին հայտնել է սոցցանցերի էջերում.
«Ցավոք, չեմ կարող մասնակցել «Ռոլան Գարոսին»։ Գրեթե ամբողջությամբ վերադարձել էի մարզումային նորմալ ծրագրին։ Արդեն քանի շաբաթ է ոչ մի խնդիր չունեի, բայց կորտում շատ զգույշ էի գործում, դանդաղ էի ապաքինվում և մտնում խաղի մեջ։ Եթե ևս 5-7 օր ունենայի, 100 տոկոս կմասնակցեի մրցաշարին»,- գրել է 30-ամյա Պեգուլան։
Ջեսիկա Պեգուլան ապաքինվում է վնասվածքից։ Նա վերջին մրցախաղն անցկացրել է ապրիլի 13-ին և Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության որակավորման փուլում 6-2, 6-0 հաշվով հաղթել Հանե Վանդևինկելին (Բելգիա, 250-րդ ռակետ)։
Հիշեցնենք, որ «Ռոլան Գարոսն» այս տարի կայանալու է մայիսի 26-ից հունիսի 9-ը։


