2023թ. ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 12-22-ը Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Որոշումը կայացվել է ՖԻՖԱ-ի պատվիրակության՝ արաբական երկիր այցից հետո:
Այս տարի ակումբային ԱԱ-ում Եվրոպան կներկայացնի Չեմպիոնների լիգայի հաղթող անգլիական «Մանչեսթեր Սիթին», Ասիան՝ ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսը», կմասնակցեն նաև Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլին», մեքսիկական «Լեոնը», նորզելանդական «Օքլենդ Սիթին» ու Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադը», իսկ Հյուսիսային Ամերիկայի ներկայացուցիչը դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ մրցաշարի գործող չեմպիոնը Մադրիդի «Ռեալն» է:


