Մարոկկոյում մեկնարկած 2023թ. ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում փետրվարի 4-ին հայտնի կդառնան կիսաեզրափակիչի զույգերը։
Քառորդ եզրափակիչում ամերիկյան «Սիեթլ Սաունդերսը» կմրցի Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլիի» հետ, որը մրցաշարի բացման խաղում խոշոր հաշվով հաղթել էր նորզելանդական «Օկլենդ Սիթիին»։ Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին»:
Քառորդ եզրափակիչի մյուս խաղում հարաբերությունները կպարզեն Մարոկկոյի «Վիդադն» ու Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալը»: Այս դիմակայության հաղթողին կիսաեզրափակիչում սպասում է Լիբերտադորեսի գավաթակիր բրազիլական «Ֆլամենգոն»:
Աշխարհի ակումբային առաջնություն
1/4 եզրափակիչ
- «Վիդադ» - «Ալ Հիլյալ»՝ փետրվարի 4, 18:00 (Երևանի ժամանակ)
- «Սիեթլ» - «Ալ Ահլի»՝ փետրվարի 4, 21:00
Կիսաեզրափակիչ
- «Ֆլամենգո» - «Վիդադ»/«Ալ Հիլյալ», փետրվարի 7, 23:00
- «Ռեալ Մադրիդ» - «Սիեթլ»/«Ալ Ահլի», փետրվարի 8, 23:00
Երրորդ տեղի համար խաղ, փետրվարի 11, 19:30
Եզրափակիչ, փետրվարի 11, 23:00
Հիշեցնենք, որ նախորդ տարի աշխարհի ակումբային առաջնությունում հաղթել է Լոնդոնի «Չելսին»:


