Logo

Աշխարհի ակումբային առաջնության խմբերը

22:57 / 05.12.2024Ֆուտբոլ
null

ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կայացավ ՖԻՖԱ-ի կողմից անցկացվող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վիճակահանությունը:

  • A խումբ. «Պալմեյրաս» (Բրազիլիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Ալ Ահլի» (Եգիպտոս), «Ինտեր Մայամի» (ԱՄՆ):
  • B խումբ. ՊՍԺ (Ֆրանսիա),«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա), «Բոտաֆոգո» (Բրազիլիա), «Սիեթլ Սաունդերս» (ԱՄՆ):
  • C խումբ. «Բավարիա» (Գերմանիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Բոկա Խունիորս» (Արգենտինա), «Օքլենդ Սիթի» (Նոր Զելանդիա):
  • D խումբ. «Ֆլամենգո» (Բրազիլիա), «Չելսի» (Անգլիա), «Լեոն» (Մեքսիկա), «Էսպերանս» (Թունիս):
  • E խումբ. «Ռիվեր Փլեյթ» (Արգենտինա), «Ինտեր» (Իտալիա), «Մոնտերեյ» (Մեքսիկա), «Ուրավա» (Ճապոնիա):
  • F խումբ. «Ֆլումինենսե» (Բրազիլիա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Ուլսան» (Հարավային Կորեա), «Մամելոդի Սանդաունս» (Հարավաֆրիկյան Հանրապետություն):
  • G խումբ. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Վիդադ» (Մարոկկո), «Ալ Աին» (Արաբական Միացյալ Էմիրություններ):
  • H խումբ.  «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Ալ Հիլյալ» (Սաուդյան Արաբիա), «Պաչուկա» (Մեքսիկա):

Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնությունն առաջին անգամ անցկացվելու է նոր ձևաչափով, 32 մասնակիցները բաժանվել են 8 խմբերի։ Առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են գալու փլեյ-օֆֆ։ Ակումբներն աշխարհի առաջնությանը որակավորվել են նախորդ տարիներին միջազգային մրցաշարերում գրանցած հաջողությունների շնորհիվ։

Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ն ԱՄՆ-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա