Աշխարհի ամենատարեց ֆուտբոլիստ, ճապոնացի հարձակվող Կազույոշի Միուրան մեկ տարվա պայմանագիր է կնքել Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օլիվեյրենշեի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
56-ամյա ֆուտբոլիստը կանցկացնի կարիերայի 39-րդ մրցաշրջանը: Միուրան այս տարվա փետրվարից վարձավճարով էր խաղում «Օլիվեյրենշեի» կազմում, նրա տրանսֆերային իրավունքը պատկանում էր ճապոնական «Յոկոհամային»:
Ավարտված մրցաշրջանում ճապոնացին երեք հանդիպման էր մասնակցել պորտուգալական ակումբի կազմում՝ խաղադաշտում անցկացնելով 26 րոպե:


