Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը:
CIES-ի գնահատմամբ՝ ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն են Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը (250 միլիոն եվրո):
Ֆրանսիայի հավաքականի ավագ, Փարիզի ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն հայտնվել է 9-րդ տեղում:
Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները՝ ըստ CIES-ի
- Ջուդ Բելինգեմ («Ռեալ») – 250 միլիոն եվրո
- Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի») – 250 միլիոն եվրո
- Վինիսիուս Ժունիոր («Ռեալ») – 200 միլիոն եվրո
- Ռոդրիգո («Ռեալ») – 200 միլիոն եվրո
- Բուկայո Սակա («Արսենալ») – 200 միլիոն եվրո
- Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի») – 200 միլիոն եվրո
- Ջամալ Մուսիալա («Բավարիա») - 150 միլիոն եվրո
- Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի») - 150 միլիոն եվրո
- Կիլիան Մբապե (ՊՍԺ) - 150 միլիոն եվրո
- Մարտին Էդեգոր («Արսենալ») - 150 միլիոն եվրո


