«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 5-ակի հաղթող Իգա Շվյոնտեկն «Ուիմբլդոնի» մեկնարկից առաջ կայացած ասուլիսին տեղեկացրել է, որ մասնակցելու է Փարիզի Օլիմպիական խաղերին:
«Ես անպայման մասնակցելու եմ Օլիմպիական խաղերին»,- ասել է աշխարհի առաջին ռակետը, որի խոսքը մեջբերում է «Ուիմբլդոնի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, թենիսի մրցումները տեղի կունենան հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը: