Logo

Աշխարհի առաջին ռակետը նշել է, թե երբ է ցանկացել ավարտել կարիերան

19:56 / 07.01.2025Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան նշել է այն պահը, երբ ցանկացել է ավարտել կարիերան, հաղորդում է Harper’s Bazaar-ը։

«Ինձնից շատ ջանքեր պահանջվեցին` հասնելու այն մակարդակին, որն այժմ ունեմ։ Անկասկած, դրա համար տքնաջան աշխատել եմ ու շատ ժամանակ տրամադրել: Դա տեղի չի ունենում մեկ ակնթարթում։

2-3 երեք տարի առաջ մրցախաղերում անդադար կրկնակի սխալներ էի թույլ տալիս մատուցելիս։ Ամեն ինչ վատ էր, և մտածում էի հանձնվելու ու կարիերաս ավարտելու մասին, բայց հասկացա, որ չափից շատ սիրում եմ այս սպորտը։ Որոշեցի հավաքվել ու պայքարել, մնալ ուժեղ, կրկին փորձել։ Կարծում եմ` այդ պահը շրջադարձային եղավ իմ կարիերայում»,- նշել է բելառուս թենիսիստուհին։

Հիշեցնենք, որ 26-ամյա Սաբալենկան «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի հաղթող է։ Նա երկու անգամ նվաճել է Ավստրալիայի, մեկ անգամ` ԱՄՆ-ի բաց առաջնության տիտղոսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա