Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Վաշինգտոնում է, հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ-ի մայրաքաղաքում դեկտեմբերի 5-ին կկայանա աշխարհի 2026թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը, մեկնարկը` Երևանի ժամանակով 21:00-ին։
Վիճակահանության զամբյուղները.
Առաջին զամբյուղ՝ ԱՄՆ, Մեքսիկա, Կանադա, Իսպանիա, Արգենտինա, Ֆրանսիա, Անգլիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Նիդերլանդներ, Բելգիա, Գերմանիա։
Երկրորդ զամբյուղ՝ Խորվաթիա, Մարոկկո, Կոլումբիա, Ուրուգվայ, Շվեյցարիա, Ճապոնիա, Սենեգալ, Իրան, Հարավային Կորեա, Էկվադոր, Ավստրիա, Ավստրալիա։
Երրորդ զամբյուղ՝ Նորվեգիա, Պանամա, Եգիպտոս, Ալժիր, Շոտլանդիա, Պարագվայ, Թունիս, Կոտ դ'Իվուար, Ուզբեկստան, Կատար, Սաուդյան Արաբիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն։
Չորրորդ զամբյուղ՝ Հորդանան, Կաբո Վերդե, Գանա, Կյուրասաո, Հայիթի, Նոր Զելանդիա, Իտալիա/Հյուսիսային Իռլանդիա/Ուելս/Բոսնիա և Հերցեգովինա*, Ուկրաինա/Շվեդիա/Լեհաստան/Ալբանիա*, Թուրքիա/Ռումինիա/Սլովակիա/Կոսովո*, Դանիա/Հյուսիսային Մակեդոնիա/Չեխիա/Իռլանդիա*, Նոր Կալեդոնիա/Ճամայկա/Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն*, Բոլիվիա/Սուրինամ/Իրաք*
*Պայքարը կշարունակի մեկական հավաքական։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Մունդիալին պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական։


