Logo

Աշխարհի առաջնության լավագույն գոլը (տեսանյութ)

15:22 / 23.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Կատարում ավարտված ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության լավագույն գոլ է ճանաչվել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնի՝ Սերբիայի դարպասն ուղարկած երկրորդ գնդակը, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվողը խմբային փուլի առաջին տուրի խաղում գոլ էր խփել շրջադարձ հարվածով: Աշխարհի 5-ակի չեմպիոնները Ռիշարլիսոնի դուբլի շնորհիվ հաղթել էին 2-0 հաշվով:

Մրցանակին հավակնում էին նաև Սալեմ Ալ-Դոսարին (Սաուդյան Արաբիա, Արգենտինայի դեմ խաղում խփած գոլը), Կոդի Գակպոն (Նիդերլանդներ, Էկվադորի դեմ խաղում), Էնցո Ֆերնանդեսը (Արգենտինա, Մեքսիկայի դեմ խաղում), Վենսան Աբուբաքարը (Կամերուն, Սերբիայի դեմ խաղում), Լուիս Չավեսը (Մեքսիկա, Սաուդյան Արաբիայի դեմ խաղում), Կիլիան Մբապեն (Ֆրանսիա, Լեհաստանի դեմ խաղում), Պայկ Սեն Հոն (Հարավային Կորեա, Բրազիլիայի դեմ խաղում) և Նեյմարը (Բրազիլիա, Խորվաթիայի դեմ խաղում):

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել էր Արգենտինայի հավաքականը, որը եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ֆրանսիային (3-3, 11մ՝ 4-2):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ