Ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունը կհյուրընկալեն Իսպանիան, Պորտուգալիան և Մարոկկոն, իսկ մրցաշարի առաջին երեք խաղերը կկայանան Արգենտինայում, Ուրուգվայում և Պարագվայում, հայտնում է ֆուտբոլային ինսայդեր, The Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտայնը:
Մունդիալ 2030-ը կանցկացվի 6 տարբեր երկրում և երեք տարբեր մայրցամաքում: Հյուրընկալող երկրները կստանան ավտոմատ մասնակցության հնարավորություն:
Արգենտինայի հավաքականն առաջին խաղը կանցկացնի Բուենոս Այրեսում, Ուրուգվայը՝ Մոնտեվիդեոյում, իսկ Պարագվայը՝ Ասունսիոնում: Ըստ Օրնշտայնի՝ FIFA-ն նման որոշում է կայացրել, քանի որ 2030 թվականին լրանում է մրցաշարի պատմության 100-րդ տարին:


