Logo

Աշխարհի բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսի հաջորդ մենամարտի օրը

00:27 / 24.07.2024Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը հաջորդ մենամարտը կանցկացնի հուլիսի 14-ին։

ESPN-ը գրում է, որ մեքսիկացի բռնցքամարտիկի մրցակիցը կլինի Էդգար Բերլանգան։ Մենամարտը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքի «T-Mobile» արենայում։

Հիշեցնենք, որ 34-ամյա Ալվարեսն աշխարհի չեմպիոն է բոլոր վարկածներով` WBC, WBA, IBF և IBO։ Մեքսիկացին մայիսի 5-ին հաղթել էր իր հայրենակից Խայմե Մունգուիային ու չորրորդ անգամ պաշտպանել աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը։ Նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 65 մենամարտ, տարել 61 հաղթանակ (39-ը` նոկաուտով), կրել 2 պարտություն, 2 անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի։

Էդգար Բերլանգան անպարտելի բռնցքամարտիկ է։ ԱՄՆ-ը ներկայացնող պուերտոռիկացի մարզիկը հաղթել է անցկացրած բոլոր 27 մենամարտերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ