Գերմանական «Լայպցիգի» խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը դիմել է ակումբին՝ Չեմպիոնների լիգայի նորընծա գավաթակիր «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու խնդրանքով:
Onefootball-ի համաձայն՝ ակումբները բանակցություններ են սկսել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանական ակումբը 100 միլիոն եվրո է պահանջում գործարքի համար:
Հիշեցնենք, որ 2022թ. Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Յոշկո Գվարդիոլը Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում դարձել էր բրոնզե մեդալակիր:


