Logo

FIFA The Best․ Աշխարհի չեմպիոն Էմիլիանո Մարտինեսը կրկին լավագույնն է

22:24 / 17.12.2024Ֆուտբոլ
null

Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությունում Էմիլիանո Մարտինեսն ստացավ տարվա լավագույն դարպասապահի մրցանակը։

Անգլիական «Ասթոն Վիլայի» դարպասապահը 2024 թ. Արգենտինայի ազգային հավաքականի հետ դարձել էր Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող։ Նա այս տարի France Football պարբերականի կողմից նույնպես լավագույնն էր ճանաչվել։

32-ամյա դարպասապահը ՖԻՖԱ-ից լավագույնի մրցանակն ստացել էր նաև 2022 թվականին, երբ Արգենտինայի հավաքականի հետ դարձել էր աշխարհի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա