Logo

Աշխարհի չեմպիոնի կոչման չորրորդ պարտիայում կողմերը խաղաղ բաժանվեցին

17:09 / 29.11.2024Շախմատ
null

Սինգապուրում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտը չինացի Դին Լիրենի ու հնդիկ Դոմարաջու Գուկեշ միջև:

Կայացավ չորրորդ տուրը, որում գրանցվեց ոչ-ոքի: Դիմակայության հաշիվը 2-2 է։ Առաջին պարտիայում հաղթել էր Լիրենը, երկրորդում գրանցվել էր ոչ-ոքի, իսկ երրորդում առավելության էր հասել 18-ամյա գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը:

Հիշեցնենք, որ կայանալու է դասական շախմատի 14 պարտիա։ Այն շախմատիստը, որն առաջինը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ Եթե դասական շախմատի արդյունքում հաղթողը պարզ չդառնա, պայքարը շարունակվելու է թայ-բրեյքում։ Մրցամարտի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն դոլար է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա