Logo

Աշխարհի չեմպիոնները նոր գլխավոր մարզիչ ունեն

00:34 / 12.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆուտբոլի կանանց Իսպանիայի ազգային հավաքականում մարզչական փոփոխություն է եղել, հաղորդում է Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մոնսերատ Տոմեն իր դիմումով հեռացել է գլխավոր մարզչի պաշտոնից, նրան փոխարինել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստուհի Սոնյա Բերմուդեզը:

Բերմուդեզը մինչև այս գլխավորել է Իսպանիայի Մ23 հավաքականը: 

Աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը շաբաթներ առաջ Եվրոպայի առաջնության եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր Անգլիայի ազգային թիմին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ