Logo

Աշխարհի չեմպիոնը քննադատել է Մբապեին

12:45 / 13.04.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 1998թ․ աշխարհի չեմպիոն Կրիստոֆ Դյուգարին Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին քննադատել է կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից հետո։

«Չեմ պատրաստվում հարձակվել ֆուտբոլիստի վրա, քանի որ դա շատ հեշտ է։ Բոլորը տեսան այդ մռայլ ելույթը։ Ես ցանկանում եմ խոսել մեկ մարդու մասին։ Այն, ինչ նա ցուցադրեց, վատագույնն էր ֆուտբոլում։ Եվ դա վատագույնն է, թե ինչ կարող է ցուցադրել թոփ-խաղացողը։ Մենք ունենք իրավունք բաց թողնել խաղեր ու անօգուտ լինել դաշտում։ Սակայն վերաբերմունքը, որը նա դրսևորեց, անտանելի էր։ Դա անարգանք է ու զզվելի։

Առջևում պատասխան հանդիպումն է, և ես դեռ հավատում եմ, որ այդ տղան խելքի կգա ու կօգնի իր թիմին։ Ամբողջ սրտով ցանկանում եմ դա»,- Դյուգարիի խոսքը մեջբերում է Le Parisien-ը։

Հիշեցնենք, որ Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած խաղում «Բարսելոնան» հաղթել էր 3-2 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանան ապրիլի 16-ին Կատալոնիայում։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ամռանը Կիլիան Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվելու է Մադրիդի «Ռեալ»։ Ֆրանսիայի հավաքականի ավագի գործող պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ լրանում է այս մրցաշրջանի վերջում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ