Logo

Աշխարհի չեմպիոնը որոշել է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

18:44 / 26.07.2024Ֆուտբոլ
null

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Խուլիան Ալվարեսը որոշել է այս ամռանը հեռանալ անգլիական «Մանչեսթեր Սիթիից», հաղորդում է The Athletic-ը։

24-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել քիչ խաղաժամանակ ստանալու ու Անգլիայի եղանակային պայմանների պատճառով։

Անգլիայի չեմպիոնը պատրաստ է Ալվարեսից բաժանվել 70-90 միլիոն եվրոյի դիմաց։

Հարձակվողը 2022 թվականին է արգենտինական «Ռիվեր Փլեյթից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիի», որի կազմում անցկացրել է 104 հանդիպում ու դարձել 36 գոլի հեղինակ։ Արգենտինացու գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028թ․ ամառ։ Transfermarkt-ը 90 միլիոն եվրո է գնահատում Ալվարեսի տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ