Logo

Աշխարհի երիտասարական ԱԱ. այսօր մեկնարկած բոլոր հայ ըմբիշները պարտվեցին

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 20.08.2021ՍՊՈՐՏ
vigen nazaryan - Աշխարհի երիտասարական ԱԱ. այսօր մեկնարկած բոլոր հայ ըմբիշները պարտվեցին

Ռուսաստանի Ուֆա քաղաքում այսօր մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից մրցագորգ դուրս եկավ 5 ըմբիշ:

Գառնիկ Հովհաննիսյանը (55 կգ) առաջին գոտեմարտում պարտվեց բուլղարացի Դանի Դեմիրովին (12:1), որն, իր հերթին, քառորդ եզրափակիչում պարտվեց տաջիկ մարզիկին:

Գևորգ Սուքիասյանը (63 կգ) որակավորման փուլում զիջեց Մոլդովան ներկայացնող մարզիկին (3:1): Նա  1/8 եզրափակիչում պարտվեց թուրք մրցակցին:

Վիգեն Նազարյանի (87 կգ) մեկնարկը նույնպես անհաջող դասավորվեց. նա չկարողացավ հաղթահարել Ուկրաինայից Ալեքսանդր Պրիմաչենկոյի արգելքը, որը հաջորդ փուլում զիջեց Նիդերլանդները ներկայացնող ըմբիշին:

Սամվել Գրիգորյանը (77 կգ) սկսեց հաղթանակով ուզբեկ Մուրոջան Ալիմյանովի նկատմամբ, սակայն կիսաեզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտում զիջեց եգիպտացի մարզիկին 5:1 հաշվով:

Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) ամերիկացի Լյուկ Լուֆմանին հաղթելուց հետո չկարողացավ առավելության հասնել թուրք Մուհամեդ Բակիրի նկատմամբ:

Այսպիսով, եթե Գրիգորյանի ու Քուրդյանի մրցակիցները դուրս գան եզրափակիչ, մեր մարզիկները սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու իրավունք կստանան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ