Աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը չի մասնակցի Ռոտերդամում կայանալիք ATP-500 շարքի մրցաշարին, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
«Ավստրալիայի բաց առաջնությունից հետո մարմինս դեռ այնքան չի վերականգնվել՝ խաղալու և Ռոտերդամի մրցաշարի տիտղոսը պաշտպանելու համար»,- նշել է ռուս թենիսիստը:
Մեդվեդևը «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Australian Open-ում հասել էր եզրափակիչ, որտեղ 5 սեթում պարտվել էր իտալացի Յանիկ Սիներին:
Հիշեցնենք, որ Մեդվեդևը նախորդ տարի հաղթել էր Ռոտերդամի մրցաշարում: