Իսպանիայի հավաքականի ու Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Խավի Մարտինեսը, որն այժմ խաղում է Կատարի առաջնությունում, նշել է Եվրոպայի լավագույն ակումբին ու Մունդիալ-2022-ի ֆավորիտներին:
«Այս պահին «Բավարիան» Եվրոպայի լավագույն թիմն է: Ինչ վերաբերվում է ԱԱ-2022-ի ֆավորիտներին, ապա միտքս ասում է Արգենտինա, սիրտս՝ Իսպանիա կամ Գերմանիա»,- Դոհայի «Կատար» ակումբի 34-ամյա ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է MagentaTV-ն:
Հիշեցնենք, որ Խավի Մարտինեսը 2021-ից է խաղում Կատարի առաջնությունում։ Իսպանիայի հավաքականի հետ նա 2010-ին դարձել է աշխարհի, 2012-ին՝ Եվրոպայի չեմպիոն: Մունդիալ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին ու կավարտվի դեկտեմբերի 18-ին:


